Ախալցխայում մարմնավաճառության համար տեղ տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ

Ներքին Գործերի Նախարարության Սամցխե-Ջավախքի աշխատակիցները մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով, դատավորի վճռի հիման վրա  ձերբակալել են  1976 թվին ծնված Մ.Ի,  1980 թվին ծնված Մ. Ք. և 1976 թվին ծնված Դ. Ս.-ին:

Նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, որպես ժամանակավոր սեփականատեր սրճարաններում որոշ ժամանակով քաղաքացիներին մարմնավաճառության համար վայր էին հատկացնում: Ոստիկանները սրճարանների աշխատակիցներին հարցաքննել են որպես վկա:

Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն հետաքննություն է ընթանում 254` մարմնավաճառությանը համար նախատեսված տեղը հանձնելու փաստի առնչությամբ: