Իշխանությունները հորդորում են մեղավորներ չփնտրել…

«Հայաստանում 10-ից 3-ը աղքատ են». սա Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալն է: Փորձագետները կարծում են, որ աղքատության նման մակարդակը Հայաստանի պես փոքր երկրի համար վտանգավոր է: Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ աշխատում են աղքատների թվի նվազեցման համար, բայց դեռևս արդյունքներ չեն գրանցում:

Հայաստանում աղքատ է շուրջ 880,000 մարդ, նրանցից. շատ աղքատ է 295,000-ը, որոնց ամսական եկամուտը կազմում է մոտավոապես 33 հազար դրամ (69 դոլար), ծայրահեղ աղքատ է բնակչության 54,000-ը՝ 23 հազար դրամ եկամուտով (48 դոլար):

Տնտեսագետների դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ աղքատության մակարդակը գրեթե չի նվազել: Բնակիչների աշխատավարձերը, թոշակները չեն ավելացել, բայց փոխարենը թանկացել են, օրինակ, հացը, կարագը, կաթնամթերքը և մի շարք այլ անհրաժեշտ պարենային ապրանքներ, ինչի արդյունքում էլ մարդիկ դարձել են ոչգնողունակ:

«Իրականում մենք ունենք աղքատության ավելի բարձր մակարդակ, քան պաշտոնապեսներկայացվել է: Բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են ապրանքների գներըբարձրանում, ամեն ինչ թանկանում է: Մենք տեսնում ենք, թե գնաճն ինչպես է ազդումհատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Այս ֆոնինարդյունաբերական ապրանքներ վաճառողներն էլ են բարձրացնում գները, որովհետևնրանք արդեն բարձրացված գներով պարենային ապրանքների սպառողներն են: Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցներն էլ սկսել են ավելի քիչ գումար ուղարկելիրենց ընտանիքներին, որովհետև այնտեղ էլ խնդիրներ կան: Այս ամենը չէր կարողչազդել աղքատության խորացման վրա», -կարծում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ կլինի հավելյալ 63.2 միլիարդ դրամ: Իսկ նման գումար, ըստ տնտեսագետիների, Հայաստանում այսօր չկա:

Տնտեսագետ Արամ Կայֆաջյանի խոսքով՝ իրավիճակը կարող է փրկվել ներդրումների շնորհիվ. «Քանի որ Հայաստանն այդքան մեծ տնտեսություն չունի, օրինակ, 300 միլիոն դոլարիցմինչև 1 միլիարդ դոլարի հասնող ներդրումն արդեն մեծ օգնություն կլինի, դա դրականիմպուլսներ կհաղորդի և բնակչության գնողունակությունը կբարձրացնի: Բայց դա մեկօրվա հարց չէ»:

Շուրջ 10 տարի իշխանության ղեկին գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի շտապում իր վրա վերցնել աղքատության բարձր մակարդակի պատասխանատվությունը:

Ազգային ժողովի իշխող մեծամասնության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորել է մեղավորներ չփնտրել. «Մենք չենք ժխտում վիճակագրական տվյալները, ասում ենք, որ ունենք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պետք է գործիքներ կիրառենք: Այն նպատակները, ծրագրային դրույթները, որոնք ներդրված են, խոսքը նաև աղքատության կրճատմանմասին է, մենք պետք է լուրջ աշխատանք տանենք դրանց ուղղությամբ: Մենք չենքժխտում, որ կա նման երևույթ»:

Պատգամավորը շեշտել է, որ աղքատությունը միայն Հայաստանում չէ, աշխարհի բոլոր երկրներում էլ այդ երևույթը կա. «Եթե դուք այլ երկրներից օրինակներ կբերեք, որտեղ 2000թթ.-ից հետո, անկախությունիցհետո, իրավիճակը բարվոք է, և այդ բարվոքությունը ցայտուն երևում է, մենք կասենք, որայդ գործիքները լավ չենք կիրառում: Սա ընդհանուր տենդենց է»:

Իշխանությունը ներկայացնող մեկ այլ պատգամավոր, որը նաև հանդիսանում է Ազգային ժողովի սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա միտքը դարձել է ամբողջ երկրի քննարկման առարկան:

Հակոբ Հակոբյանի խոսքով, թանկացումները աղքատների վրա չեն ազդի, որովհետև «աղքատը քիչ է ծախսում». «Աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտինկարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրակարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտսովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։ Դաինքնապաշտպանության ինստինկտ է»: