Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր Սոցիալական ծրագրի շրջանակներում 2017 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 224 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական օգնություն, բնակարանի վարձ, տակդիրներ և կրթաթոշակ։

Հոգևոր Տեսչությունն անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողուհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 30 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։

2017 թվականին տարբեր երկրներից արտաքսվել է Վրաստանի 3645 քաղաքացի

2017 թվականին տարբեր երկրներից արտաքսվել է Վրաստանի 3645 քաղաքացի

Այս տարի տարբեր երկրներից արտաքսել են 3645 Վրաստանի քաղաքացու: Տվյալները առաջին ալիքը ձեռք է բերել ներքին գործերի նախարարությունից:

Առաջին ալիքը ՆԳՆ-ը հարց է ուղղել, թե քանի Վրաստանի քաղաքացի է հայրենիք վերադառձվել ռեադմիսիայի պայմանագրով 2017 թվականին և որ երկրներից:

Գերատեսչության կողմից տրամադրված լրատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը արտաքսվել են Թուրքիայից, կոնկրետ 1651 մարդ, որին հաջորդում է Իսրաելը 413 մարդ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը, Գերմանիայից Վրաստան է արտաքսվել 395 քաղաքացի, Ռուսաստանից 228, Ֆրանսիայից 147, Շվեդիայից 109, Իտալիայից 77, Շվեյցարիայից 77, Ավստրիայից 60, Բելգիայից 60, Իսպանիայից 59, Լեհաստանից 57, Հունաստանից 56, Նիդեռլանդներից 53, ՈՒկրաինայից 30, Դանիայից 28, Ֆինլանդիայից 21, Նորվեգիայից 18, Բելառուսից 16, Մեծ Բրիտանիայից 15, Իսլանդիայից 13, ԱՄՆ-ից 10, Պորտուգալիայից 10, Կանադայից 8, Կիպրոսից 8, Լիտվայից 7, Հունգարիայից 6, Լուքսեմբուրգից 5, Ադրբեջանից 1, Բուլղարիայից 1, Իռլանդիայից 1, Լատվիայից 1, Մալազիայից 1, Մեքսիկայից 1 և Չեխիայից մեկ Վրաստանի քաղաքացի: