ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։

Անդրադառնալով #Հայաստան’ի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։

Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։