Ախալցխայում տեղի ունեցավ Պետրոս սարկավագ Գասպարյանի հոգեհանգստյան կարգը

Հունվարի 19-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ Պետրոս սարկավագ Գասպարյանի հոգեհանգստի կարգը։

Հոգևոր դասը և ներկաներն աղոթք բարձրացրին առ Աստված բարեշնորհ սարկավագի հոգու փրկության և խաղաղության համար։

Պետրոս սարկավագ Գասպարյանը ծնվել է 1977թ. հունվարի 10-ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում:

1982-1993թթ. Սովորել և ավարտել է Ախալցխա քաղաքի թիվ 3 հայկական դպրոցը:

1991-1996թթ. Ծառայել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1996-1998թթ. Զորակոչվել և ծառայել է Վրաստանի զինված ուժերում:

1998-2004թթ. Սովորել և ավարտել է Մոսկվայի անտառատնտեսագիտականհամալսարանը:

2011-2014թթ. Սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) Քահանայից պատրաստման լսարանը:

2012թ. Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ ստացել է դպրության աստիճան:

01.03.2015թ.-01. 03.2016թ. ծառայել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես լուսարար:

01.03.2016թ.Նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ավագ լուսարար:

26.12.2016թ. Ձեռամբ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռնադրվել է սարկավագ:

Ամուսնացած էր: Ուներ 1 երեխա: