Զորի Զորյան երիտասարդական միությունը հայոց բանակի օրվա առիթով արշավ է կազմակերպել

Հայոց բանակը 26 տարեկան է
Հունվարի 28-ին Զորի Զորյան երիտասարդական միությունը կազմակերպել էր արշավ դեպի Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղի մոտ գտնվող Պետրոս Աբաջյանի հուշարձան` հայոց բանակի կազմավորման 26 ամյակի առիթով:

Մասնակիցների շարքում էին նաև Արցախյան հերոսամարտի ջավախքցի ազատամարտիկները:Ազատամարտիկ Ֆեդյա Թորոսյանը կարդաց դասախոսություն հայոց բանակի կազմավորման առիթով և ներկայացրեց իր և մարտական ընկերների անցած պատվավոր ուղին:

Այնուհետև արշավի մասնակիցները ուղևորվեցին դեպի Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոն` մասնակցելու հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը: