Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին վերականգնվել է երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդայ (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ112 հատվածում և միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ51-կմ96 հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ինտենսիվ ձյան պատճառով, Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ1-կմ11 հատվածում և Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհի կմ51-կմ96 հատվածում արգելված էր կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցած ավտոբուսների երթևեկությունը: