Վրաստանի Տնտեսության նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա բնական գազի հաշվեկշիռը, որտեղ նշված է, որ 2018թ․-ին Վրաստանն այլևս չի գնելու ռուսական գազը։ Փաստաթղթում նշվում է, որ 2018թ․-ին Վրաստանը կստանը ընդամենը 2․689 միլիարդ կուբամետր գազ․ 99,65%-ը ադրբեջանական գազ (1,866 միլիարդ կուբամետրը «Սոկար» ընկերությունունից և 813 միլիոն կուբամետրը Շահ-Դենիզի ակունքներից)։ Մնացած 9․41 միլիոն կուբամետրը Վրաստանը կմատակարարվի հենց Վրաստանից։
Թվում էր, թե ռուսական «Գազմպրոմ» կորպորացիայի կախվածությունից «ազատվելը» Վրատսանի անթաքույց նպատակներից մեկն էր, և առաջին հայացքից այդ նորությունը դրական արձագանք պետք է առաջացներ։ Բայց ստացվեց ընդհակառակը՝ նորից թարմացվեց քնարկումն այն մասին, ինչ նշված է պայմանագրում, որը Վրաստանը ստորագրել է «Գազպրոմի» հետ անցյալ տարի։
2017թ․-ին Վրաստանը ռուսական ընկերության հետ նոր պայմանագիր է ձևակերպել երկու տարի ժամկետով։ Եվ գլխավորն այնտեղ այն է, որ փոխվել էր բնական գազի սակագների վճարման գծագիրը։ Եթե առաջ երկար տարիների ընթացքում Վրաստանը ստանում էր իր տարածքի միջոցով դեպի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, ապա ըստ նոր պայմանագրի՝ Վրաստանը կստանա Ռուսաստանից ոչ թե գազ, այլ սակագնի վճարը։
Փորձագետները և ընդդիմադիրները հենց սկզբից այդ պայմանագիրը գնահատում էին որպես տնտեսապես անշահավետ։ Իշխանությունների գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Վրաստանը չի կարող մնալ առանց ռուսական գազի, քանի որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջները։
Պայմանագրի ստորագրումից անցել է մեկ տարի, մինչդեռ նրա պայմանները մինչ այսօր գաղտնի են պահվում։ Այդ թվում հայտնի չէ, թե ինչքան է վճարում ռուսական կողմը Վրաստանի տարածքով գազի տարանցիկության համար։ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ, տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն ասում է, որ նոր պայմանագրի պատճառով երկիրը կորցրել է նվազագույնս 80 միլիոն լարի (շուրջ 32 միլիոն դոլար)։ «Իրականում Վրաստանն ուղղակի միջոցներ չունի գնելու ռուսական գազը, քանի որ «Գազպրոմից» ստացած տարանցիկության վճարը հազիվ բավականացնում է դրա փոխադրմանը մինչ Հայաստանի սահման», -ասում է Գոցիրիձեն։
Կորուստների մասին խոսում է նաև փորձագետ Գիա Խուխաշվիլին․ «Իրականությունն այնպիսին է, որ «Գազպրոմի» հետ նոր պայմանագրի պատճառով մենք վնաս ենք կրել։ Վրաստանի միջոցով Հայաստան մատակարարված գազի 10 տոկոսն ավելի շատ էր, քան այն գումարը, որը մենք ստանում ենք Ռուսաստանից տարանցիկության համար», -ասում է նա։
Ըստ Խուխաշվիլու խոսքերի՝ «իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե Վրաստանը դադարել է Ռուսաստանից գազ գնել և քաղաքականապես այլև կախում չունի նրանից, սուտ է» ։ «Վրաստանը «Գազմպրոմից» տասը տարուց ավել է, ինչ գազ չի գնում, 2007 թվականից մենք չենք գնել, այլ ստացել ենք Հայաստան մատակարարվող գազի տարանցիկության տասը տոկոսը», -բացատրում է Խուխաշվիլին։
«Ազգային շարժումը» դատարան է դիմել հայցով, որտեղ պահանջել է հրապարակել Գազպրոմի հետ պայմանագրի պայմանները։ Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդունել է հայցը, և չի բացառվում, որ դատարան կկանչվեն Գազպրոմի ներկայացուցիչները։ «Մենք պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում պայմանագիրը, և ի՞նչն է խանգարում նրա հրապարակմանը», -ասում է Ռոման Գոցիրիձեն։
2007թ․-ից Ադրբեջանը Վրաստանի միակ գազամատակարարն է։ Ռուսական գազը կազմում էր Հայաստան արտահանվող գազի ընդհանուր ծավալի տասը տոկոսը։ Այդպիսին էր տարանցիկության համար «Գազպրոմի» փոխհատուցումը Վրաստանին։
2017թ․-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվել է։ Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին իր տարանցիկության ծառայությունների համար կվճարի ոչ թե հումք, այլ գումար։ Դա էր Ռուսաստանի պայմանն։ Վրաստանը երկար տարիների դիմադրությունից հետո ստիպված էր համաձայնել։ Ինչո՞ւ», -հենց այս հարցով է մտատանջվում Թբիլիսին։
Իշխանությունները պնդում են, որ ստիպված էին համաձայնել «Գազպրոմի» պայմաններին՝ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը, որը մի քանի պատճառ ունի:
Միջազգային պարտավորություններ. Եվրոպայի էներգետիկ խարտիան Վրաստանին պարտավորեցնում է «Գազպրոմից» հումքի փոխարեն փող ստանալ: Գրեթե ոչ մի տեղ տարանցման համար հումքով չեն վճարում: Միջազգային մակարդակում համատարած տարանցման ծառայությունները վճարվում են փողով, և վաղ թե ուշ Վրաստանը պետք է «Գազպրոմի» հետ դրամական հարաբերությունների անցներ, ասում են իշխանության ներկայացուցիչները:
Տարանցիկ երկրի իմիջը. «Գազպրոմի» առաջարկից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը գազաապահովման հարցում Հայաստանի համար խնդիրներ կստեղծեր, և դա կարտացոլվեր Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի համբավի վրա:
Իրանը Վրաստանի փոխարեն. Եվս մեկ փաստարկ է այն, որ Ռուսատսանն ընդհանրապես կարող էր հրաժարվել Վրաստանի տարանցման ծառայություններից և սկսեր Հայաստանին իրանական գազ մատակարարել: «Նրանք ուղղակիորեն հայտարարեցին, որ պատրաստ են Հայաստանի համար Իրանից գազ ներմուծել: Այդպիսի վտանգ իրոք գոյություն ունի, և այդ պլանի իրականացումը մեզ համար շատ ցավոտ կլինի», -հայտարարել է էներգետիկայի նախարարը դեռևս նախորդ տարվա հունվարին:
Էներգաանվտանգությանը ոչինչ չի սպառնում. «Այդ պայմանագիրը չի մեծացնում Վրաստանի կախվածությունը ռուսակսան էներգակիրներից: Փոխվում է միայն վճարման ձևը, այդ պատճառով էլ անհանգստանալու բան չկա», -ասում է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Ադրբեջանը մեր «բարի դրացին է», սակայն այնուամենայնիվ էներգաապահովումը պետք է դիվերսիֆիկացնել: Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որն այժմ էլ ուժեղ ազդեցություն ունի կառավարության որոշումների վրա, դեռևս 2015թ-ի վերջին լրագրողներին հայտարարեց, որ կողմ է դիվերսիֆիկացիային: «Ողջ Ռուսաստանն է ապահովված ռուսական գազով, և եթե Վրաստանը դրա սպառողը դառնա, ապա ոչ մի քրեական բան դրանում չկա, -հայտարարել է նա: -Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացման և այն բանի մեջ, որ մեր գործարարները հնարավորություն ստանան գազ գնել՝ ումից ցանկանում են»:
Այս փուլում Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է: Նախորդ տարի Վրաստանում օգտագործվող բնական գազի ընդհանուր ծավալի 87,1%-ն Ադրբեջանն է մատակարարել: Վրաստանն ադրբեջանական գազն արտոնյալ գներով է գնում. բնակչությանն այն վաճառվում է 120 ԱՄՆ դոլարով 1000 կուբամետրի դիմաց, ՋԷԿ-երին՝ 143 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի դիմաց: Ադրբեջանական գազից բացի Վրաստանը ռուսական գազ էլ է ստանում, չնայած՝ փոքր ծավալներով: 2014թ-ին Վրաստանը 267 մլն 773 հազար կուբամետր ռուսական գազ է ստացել, ներառյալ 206մլն 166 հազար կուբամետր՝ տարանցման դիմաց: Վրաստանը ստանում է 221 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ գազատարով Հայաստան տարանցվող ռուսական բնական գազի ընդհանուր ծավալի 10%-ը: Նախորդ տարի մոտ 2,1 մլրդ կուբամետր բնական գազ է տարանցվել Հայաստան Վրաստանի տարածքով անցնող գլխավոր գազատարով: Վրաստանը ստացել է տարանցված գազի ընդհանուր ծավալի 0,3 մլրդ կուբամետրը: