Ջավախքում, Խևսուրեթիում և Բարիսախոյում հաջորդ տարի կմոնտաժվեն մինի ճոպանուղիներ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին ընդգծել է լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության կողմից ճոպանուղիների մոնտաժման հետ կապված բնակչության դրական արձագանքը և նշել, որ կառավարությունը որևէ նման արձագանք անուշադրության չի մատնի:
Նրա խոսքով, Սվանեթիի մի քանի գյուղերում արդեն մոնտաժվել են գերմանական արտադրության ճոպանուղիներ և այս նախաձեռնությունը կշարունակվի, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: