Եվրոպական խորհրդարանը քվեարկում է վիզային ազատականացման ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար վճարովի էլեկտրոնային գրանցման ծրագրին

Եվրոպական խորհրդարանի անդամներն այսօր քվեարկելու սահմանային հսկման նոր կաննոներին, որը նախատեսում է Եվրամիության ուղևորների տեղեկատվական և գրանցման համակարգի ETIAS-ի ստեղծմանը։

Ինչպես Եվրախորհրդարանի պաշտոնական վեբ կայքում տարածած հայտարարությունում է ասված, Եվրամիության հետ վիզային ազատականացման ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել էլեկտրոնային լիազորում, որի համար նրանք պետք է օգտագործեն Եվրամիության ուղևորների տեղեկատվական և լիազորման համակարգը (ETIAS)։

Եվրախորհրդարանի պաշտոնական վեբ կայքում տարածված հայտարարությունում ասված է, որ սահմանային հսկման նոր համակարըգը կսկսի գործել 2021 թվականից։ Էլեկտրոնային լիազորման արժեքը կկազմի 7 եվրո։ Լիազորումը անվճար կլինի 18 տարին չլրացած և 70 տարին անց անձանց համար։

Մեկ անգամ անցած լիազորումը կգործի երեք տարվա ընթացքում։

Հավելվածում անձնական տեղեկություններից բացի, հարցեր կլինեն նաև անցյալում դատապարտված լինելու կամ կոնֆլիկտային գոտիներում լինելու մասին։ Սա կառավարության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռնի, սահմանել, վտանգ ներկայացնում է թե ոչ տվյալ անձը Եվրամիության համար։

Ինչպես Եվրոպայի պատգամավորներն են հայտնում, ուղևորների համար ստուգումը խնդիրներ չի ներկայացնում։

Սա կլինի պարզ գործընթաց, օնլայն-ստուգում, որը կանցնեն մինչև Եվրամիություն մտնելը, – հայտնել է Եվրախորհրդի անդամ Գինգա Գալման։

Եվրահանձնաժողովը կարծում է, որ սահմանային հսկման նոր համակարգը կբարելավի վարել սահմանը, կնպաստի ապօրինի միգրացիայի կանխմանը և կհզորացնի հանցագործության և տերորիզմի դեմ պայքարը։

1tv.ge