Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մոտակայքում ժամը 12:44-ին եւ 12:45-ին տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ Առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ, իսկ երկրորդինը 3.3 մագնիտուդ։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, ցնցումների էպիկենտրոնները երկու դեպքում էլ գտնվել են Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մոտակայքում: