Կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 266-ի

Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 249 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 266 դեպք:

Ապաքինվել է 16 անձ:

Աղբյուր՝ news.am