Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 1473

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ ապաքինվել է ևս 24 մարդ։

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 11:00-ին հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կար կորոնավիրուսի 1401 դեպք, ստացվում է՝ հանրագումարային դեպքերը կազմում են 1473:

Այս պահին տարբեր հիվանդանոցներում փաստացի բուժում է ստանում 816 մարդ, մահվան դեպքերը մինչ այսօր 24-ն են, այսօր նոր մահվան դեպքեր չկան:

Աղբյուր՝ armtimes.com