Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 8-ով

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 8-ով և կազմել 939: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 23-ով և դարձավ 817:

3080 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 242 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: