Երկու ժամվա ընթացքում Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Մոտ կես ժամ տարբերությամբ երկու երկրաշարժ տեղի է ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
Օգոստոսի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 23: 21-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի Փարվանա գյուղից 26 կմ հեռավորության վրա գրանցվել է 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Արդեն 23:56-ին տեղի է ունեցել 2,2 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժ: Այս անգամ էպիկենտրոնը գտնվել է Փարվանայից 21 կմ հեռավորության վրա:
Ավերածությոնների մասին տեղեկություններ չկան։