Ասֆալտապատվել է Ախալցխայի հայկական գերեզմանատան ճանապարհի կենտրոնական հատվածը 13.12.2020 . Ախալցխա Արդեն մի քանի օր է, ինչ ասֆալտապատվել է Ախալցխայի հայկական գերեզմանատան ճանապարհի կենտրոնական հատվածը։ Ասֆալտապատելու խոստումները քաղաքի հայ հասարակությանը տրվել էին դեռեւս 2016 թվականի աշնանը, սակայն միայն հիմա այն իրականություն դարձավ։