Այսօր, արագահաս, խնդրակատար, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց ժամերգություն, ապա երիտասարդների օրհնության կարգ: Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրը հանդես եկավ խոսքով, շնորհավորեց տոնի կապակցությամբ: Իր խոսքում Տեր Հայրը մասնավորապես անդրադարձավ սիրո կարևորությանը և բոլորին հորդորեց սիրել իրար:
Արարողության ավարտին, ժողովրդական ավանդության համաձայն, երիտասարդները ստացան աղաբլիթներ: Թող արագահաս Սուրբ Սարգիսը բարեխոս լինի բոլորի համար: