Գիշերը Վրաստանում երկրաշարժ է գրանցվել:
Մցխեթա-Մթիանեթի շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 բալ:
Սեյսմիկ Ազգային կենտրոնը հայտնում է, որ ցնցումներ են գրանցվել Կազբեգիից 31 կմ հարավ-արեւելք: Լուրջ ցնցումներ են զգացվել Գուդաուրիում, Ստեփանծմինդայում, Դուշեթիում, Մթիանեթիում և նույնիսկ Թբիլիսիում:
Նախնական տվյալների համաձայն ՝ զոհեր կամ լուրջ վնասներ չկան: