Լրատվամիջոցների կողմից կազմակերպված վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ:
Հավաքվում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչները և քաղաքական գործիչները:
Այսօրվա ակցիան սկսվում է ժամը 18: 00-ին: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով, գործողությունները կլինեն շարունակական, քանի դեռ չեն պատժվել հանցագործները եւ պատասխանատվությունը կատարվածի շուրջ չի ստանձնել վարչապետը։