Ախալցխայի թիվ 3 մանկապարտեզն ամբողջությամբ փակ է, իսկ թիվ 6 մանկապարտեզում գործում է մեկ խումբ: Պատճառը երեխաների շրջանում կորոնավիրուսի հաստատումն է։
Տեղեկատվությունը հաստատում է Ախալցխայի մանկապարտեզների ղեկավարությունը:
Մանկապարտեզների ղեկավար Մարինա Մերաբիշվիլիի խոսքով ՝ 10 օրից մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Հոկտեմբերի 4 -ից հանրապետության մանկապարտեզներում վերսկսվել էր երեխաների այցելությունը մանկապարտեզ: