Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարն աշխատանքային այցով այցելել է Ախալցխա

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարն աշխատանքային այցով եղել է Ախալցխայում։ Թեա Ախվլեդիանին հանդիպել է Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ուսանողների և Ղուլալիս, Մեծ և Փոքր Պամաջի ու Օրալ գյուղերի բնակիչների հետ։

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները պետական ​​նախարարի հետ կիսվել են քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման քաղաքականության իրականացման վերաբերյալ իրենց տեսակետներով։ Հանդիպումն անցել է ինտերակտիվ ձևով, քննարկվել  են տարբեր արդիական հարցեր և ընթացիկ գործընթացներ։

Թեա Ախվլեդիանին բնակչությանը տեղեկացրեց պետնախարարի աշխատակազմի նոր նախաձեռնությունների, ապագայի ծրագրերի մասին և հանգամանորեն խոսեց պետական ​​լեզվի իմացության կարևորության մասին, որը քաղաքացիական ինտեգրման հիմնական հիմքն է։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև երկրում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակը։ Նախարարը խոսել է վիրուսի տարածումը կանխելու համար շարունակվող պատվաստումների կարևորության մասին։