Որքա՞ն են Սամցխե-Ջավախքի քաղաքապետարաններ ծախսելու ամանորյա միջոցառումներին

Քանի, որ Ախալքալաքում ամանորի համար նախատեսված միջոցառումների համար քաղաքապետարանի մրցույթը երկու անգամ հայտարարվել ու չի կայացել,   քաղաքապետարանը բյուջեից  գումար կհատկացնի Ամանորի համար։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Ամանորյա միջոցառումների համար մրցույթը հայտարարվել էր 40 հազար լարիի չափով։

Որքա՞ն եք նախատեսում ծախսել հիմա: Մեր հարցին Մելքոն Մակարյանը չպատասխանեց։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքապետարաններին, ապա Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի խոսքերով այս տարի նրանք նոր բան չեն գնելու, իսկ տոնածառի և փողոցների զարդարման համար բյուջեից մինչև 5800 լարի է հատկացվելու։

Ամանորյա միջոցառումներ են նախատեսվում նաև Ախալցխայում, Ասպինձայում և Նինոմինդայում։