Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և բարեկամ հայ ժողովրդին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
«Դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, որոնք, կարծում եմ, կշարունակվեն ապագայում», — ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում։