Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է․ Մոսկվայում այսօր առաջին անգամ կհանդիպեն հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպման օրակարգի մասին կողմերը դեռ մանրամասներ չեն հայտնում։
Հայաստանն ակնկալում է, որ երկխոսության արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, կբացվի հայ-թուրքական սահմանը, հանդիպմանն ընդառաջ երեկ հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը։