Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Ախալցխա-Բաթում ավտոճանապարհին փլուզվել է մինչև 15 հազար խմ ժայռային զանգված, ինչի պատճառով ճանապարհի այս հատվածով երթեւեկությունն արգելված է։ Գերատեսչությունից հայտնում են, որ այս փուլում կատարվում են մաքրման աշխատանքներ։
Նրանց փոխանցմամբ՝ շրջանցիկ ճանապարհը, որով հնարավոր է խոշոր մեքենաների տեղաշարժը, մաքրվել է։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։