Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Երևանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը:
Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից շաբաթներ անց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ կան որոշակի դրական ազդակներ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կընթանա բարեհաջող։
Կարգավորման գործընթացի շրջանակներում 2019-ից ի վեր առաջին անգամ հայկական և թուրքական երկու ավիաընկերություններ այսօր Երևան — Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրակականացնեն։