Ադրբեջանը Հայաստանին է հանձնում գերեվարված 8 զինծառայողի։ Նախնական տեղեկություններով՝ մեկ ժամվա ընթացքում գերիները կլինեն Հայաստանում։
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ փետրվարի 7-ին, հայկական կողմին է հանձնվել 8 հայ ռազմագերի:
Այս մասին տեղեկությունը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, հայկական կողմից պաշտոնական հայտարարություն այս դեռևս մասին չկա: