Ավարտվել է Աբասթումանի շրջանցիկ ճանապար կառուցող բանվորների բողոքի ակցիան

Ավարտվել է Աբասթումանի շրջանցիկ ճանապար կառուցող բանվորների հնգօրյա բողոքի ակցիան։ Այն ավարտվել է հոգու գործատուի։

Մեր տեղեկությունների համաձայն «Մակրո Քոնսթրաքշնը» իրենց պահանջների միայն մի մասն է կատարել, սակայն իրենք ստիպված են շարունակել աշխատել, քանի որ այլ ելք չունեն։

Գործադուլավորների խոսքով՝ գործատուն խոստացել է վերանայել աշխատավարձերը մինչև ապրիլ։

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի նախագծի աշխատակիցները պահանջում էին օրավարձը բարձրացնել 10 լարիով, աշխատել պայմանագրով սահմանված ժամերին, փոխել սննդակարգը և վերականգնել աշխատանքից ազատված գործընկերներին։

Ի տարբերություն գործադուլը իրականացնողների, Ադիգենի սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլին բանակցություններն արդյունավետ է համարում։

Նրա խոսքով, ձեռնարկության ղեկավարությունը կատարել է գործադուլ անող աշխատողների պահանջների մեծ մասը, իսկ աշխատավարձերի բարձրացման հետ կապված դա նախատեսված է եղել ապրիլից։ Նրա խոսքով, նոր պայմանագրեր կկնքվեն այն աշխատակիցների հետ, որոնք ընկերությունում աշխատում են սեփական մեքենաներով։

Ճանապարհների դեպարտամենտը 2020 թվականի մարտի 11-ին հայտարարել է Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցման մրցույթ՝ ավելի քան 47 մլն լարիի չափով։ Մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն, որոնցում հաղթող է ճանաչվել «Գեո Գրուպ» ՍՊԸ-ն։
Ընկերությունը ճանապարհահատվածի վերականգնումը պետք է ավարտի 759 օրում։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի հուլիսի 7-ին։