Շառլ Միշելը հայ 8 գերիների վերադարձը դրական գործընթացների ազդանշան է համարում

Հայ 8 ռազմագերիների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զրույցին հաջորդած դրական գործընթացի ազդանշան է։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- հավելել է նա:

Հիշեցենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ժամեր առաջ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։