Աբասթումանի շրջանցիկ ճանապարհը կառուցող բանվորները գործադուլից հետո հինգերորդ օրը վերսկսել են աշխատանքը

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհը կառուցող բանվորները գործադուլից հետո հինգերորդ օրը վերսկսել են աշխատանքը։

Ինչպես մեզ տեղեկացրին աշխատանքի վայրից, նրանց որոշ պահանջներ բավարարվել են, մի քանի կրճատված աշխատողներ վերականգնվել են աշխատանքի։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա նրանց խնդրում են սպասել մինչև ապրիլ, ինչպես եւ նախկինում խոստացել էին։ «Այսօր բոլորս գնացինք աշխատանքի։ Սպասենք մինչև ապրիլ, որովհետև մեզ ասացին, որ գարնանը կքննարկեն աշխատավարձերի հարցը»,- ասաց աշխատակիցներից Գոդերձի Աբուլաձեն։

Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագծի աշխատակիցները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, արտաժամյա աշխատանքի վճարում, սննդի հետ կապված խնդիրների լուծում, պայմանագրերի պատճենների փոխանցում և աշխատանքից ազատված աշխատակիցների վերականգնում։

Աշխատակիցները գործադուլ են հայտարարել փետրվարի 4-ին։ Դրանից հետո Macro Construction-ի ներկայացուցիչը լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Զեկուցվել է նաև, որ այսօր ընկերությունը մանրամասն պարզաբանում կանի, թեև սպասելիքները չարդարացան։