Փետրվարի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։
Ախալցխայի շրջանի Սազել գյուղի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ հանդիսապետությամբ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի։
Արժանապատիվ Տեր Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալ ժողովրդին շնորհավորեց տոնի առթիվ։