Ադիգենի մունիցիպալիտետի Ուդե գյուղի ձեղնահարկում հրդեհ է բռնկվել:
Տեղեկությունը հաստատում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նույն աղբյուրի համաձայն՝ հրդեհը մարվել է, հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։
Թե ինչից է բռնկվել հրդեհը, և արդյոք հետաքննություն է սկսվել, մեր խմբագրությունը սպասում է ՆԳՆ-ի արձագանքին։