Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի շահերից, այլ ոչ թե «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերից։ Այսպես, Պապուաշվիլին պատասխանել է լրագրողներին, ովքեր հարցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իշխանությունների մտադրությունների մասին այն բանից հետո, երբ վերջինս ճանաչել է ուկրաինական տարածքների անկախությունը։
«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության և ուկրաինացի ժողովրդի անվտանգության շահերով։ Ելնելով այս սկզբունքներից և նպատակներից, մենք, իհարկե, համապատասխան կերպով կաջակցենք Ուկրաինային։
Իսկ թե ինչով է դրսեւորվում մեր աջակցությունը, եթե նայեք նախագահ Զելենսկու հայտարարությունը, որն արժանի է հարգանքի, նա մնում է հանգիստ, հաստատակամ այս դժվարին իրավիճակում և կրկնում է, որ չպետք է թույլ տալ պատերազմ»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, «Ազգային շարժումը» փորձում է առաջ տանել սեփական օրակարգը։