«Ազատվել լիբերալներից և անիմաստ օրենքներից (ԼԳԲՏ)»,- այս նպատակներն են ընկած Ադիգենում Alt-Info գրասենյակի բացման հիմքում։
Ղեկավարներից մեկը մեզ ասաց, որ տվյալ կուսակցությանն անդամակցելու և Ադիգենում գրասենյակ բացելու հիմնական պատճառներից մեկը «ազատվելն է լիբերալներից»։
«Մեր նպատակն է ազատվել լիբերալներից, ազատվել անիմաստ օրենքներից (ԼԳԲՏ), և մենք ավանդական և ազգային շահերի կուսակցություն ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Բեսո Զարիձեն։
Բեսո Զարիձեն հաստատում է, որ կուսակցությունն ունի տարբեր հովանավորներ (մարդիկ, գործարարներ), այդ թվում՝ Ռուսաստանից։
Տվյալ կուսակցությունը գրասենյակներ է բացել Սամցխե-Ջավախքի գրեթե բոլոր մունիցիպալիտետներում։ Հիմնադիրների խոսքով՝ իրենք նախատեսում են 80-ից ավելի գրասենյակներ բացել ողջ Վրաստանում։