Թբիլիսիում կազմակերպվել է «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը

Ս.թ. մարտի 21-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը։

Կազմակերպիչները հայտնում են, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։