Ադիգենիի քաղաքապետարանը նախատեսում էր մինչև 8000 լարի հատկացնել քաղաքապետարանի անօթևան կենդանիների ստերիլիզացման, պատվաստման և այլ ծառայությունների համար, սակայն մրցույթը չի կայացել, քանի որ ոչ ոք չի մասնակցել։
Քաղաքապետ Գոչա Քիմաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը կրկին կհայտարարվի, սակայն պայմանները կփոխվեն, թե ոչ՝ կքննարկվի։
Քաղաքապետի խոսքով՝ նախաձեռնությունը պատկանում է բնակչությանը։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը շներին պետք է հասցներ ապաստարան, համապատասխան ընթացակարգեր իրականացներ, ապա վերադարձներ։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 2022 թվականի վերջին։