Նկարների եւ ձեռագոր աշխատանքների ցուցահանդես Ախալցխայում

Ապրիլի 12-ին Ախալցխայի պետական թատրոնի շենքում քաղաքապետարանի մշակութային բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նկարների եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։

Նկարիչ Համլետ Կոլյանի խոսքերով, ում աշխատանքները եւս ներկայացված են ցուցահանդեսին, իր համար չափազանց կարեւոր է, որ ցուցահանդեսում երեւա նաեւ հայկականը։

«Փոքրուց եմ սկսել նկարել ու սիրել նկարելը։ Կարծես 5 տարեկան էի, երբ գրքում տեսա մի գեղեցիկ աշխատանք եւ ոգեշնչվելով տվյալ աշխատությամբ սկսեցի նկարել »,- ասում է Համլետ Կոլյանը։