Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի շուրջ 400 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպության դեմ՝ հայտնում են Ճապոնիայի ԱԳՆ-ից։

Ֆիզիկական անձանց ցուցակում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերը, Սերգեյ Լավրովի կինն ու դուստրը։ Արգելվում են նաև Ռուսաստանում նոր ներդրումներ կատարելը, ինչպես նաև փայտանյութի որոշ տեսակների, մեքենաշինական ապրանքների և ալկոհոլի ներմուծումը։

Մոսկվայի դեմ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դայ Բինգը։

«Լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են պարենային ճգնաժամի և էներգակիրների գների բարձրացման։ Իսկ Կիևին զենքի մատակարարումը խաղաղություն չի բերի Ուկրաինային»,- ընդգծել է պաշտոնյան։