Նախագահի աշխատակազմը ռուսամետ համարվող Alt-Info-ի լրագրողներին հավատարմագրում չի տվել

Վրաստանի նախագահի վարչակազմը թույլ չի տվել ռուսամետ, ծայրահեղ աջակողմյան Alt-Info լրատվական հարթակի անձնակազմին մասնակցել ճեպազրույցին։ Լրագրողներին հավատարմագրում չտրվեցին և թույլ չտվեցին մտնել Օրբելիանի պալատ։

Ապրիլի 11-ին, ժամը 18:00-ին, Վրաստանի նախագահի պալատում տեղի ունեցավ ճեպազրույց, որը համընկավ Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության հայտի ստացման հետ։

«Ուզում եմ խոսել մամուլի կենտրոնի հետ։ բացարձակապես բոլոր լրագրողներին ներս են թողել, բացի մեզանից։ Ճեպազրույցից երեք ժամ առաջ, հենց որ այն նշանակվեց, պրոդյուսերս ուղարկեց Բոլորին ներս թողեցին, իսկ ես՝ ոչ, սա երկրորդ դեպքն է»,- պատմում է ռուսամետ Alt-Info-ի լրագրողը։

Նախագահի աշխատակազմը հաստատել է հավատարմագրման չտրամադրումը։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր վրացական հասարակությունը ակտիվորեն բողոքում է ռուսամետ լրատվական հարթակի աշխատանքի դեմ, այդ թվում՝ արգելափակելով դրա հետ կապված Պահպանողական շարժում կուսակցության գրասենյակները։

Ըստ վրացական հասարակական կազմակերպությունների՝ «տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի» քողի տակ «Ալտ-Ինֆո»-ն զբաղվում է հակալիբերալ եւ հակաարեւմտյան քարոզչությամբ։ Վրացական փաստահավաքները բազմիցս ասել են, որ մելիա խումբը մանիպուլյատիվ և կեղծ տեղեկատվություն է տարածում` կողմնակալ դիրքորոշմամբ: