Շնորհավորում ենք Քրիստոսի Հարության տոնի առթիվ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու հավատացյալներին. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սուրբ Զատիկի առթիվ շնորհավորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական եկեղեցու հավատացյալներին։

«Քրիստոնյա աշխարհի համար այս մեծ տոնի՝ Քրիստոսի Հարության տոնի առթիվ, շնորհավորում եմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու հավատացյալներին, բոլոր նրանց, ում համար այս օրը առանձնահատուկ է և թանկ»,-ասել է Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։