Սամեգրելոյի ռազմաբազայում 21-ամյա երիտասարդ է մահացել

21-ամյա Ջոնի Ախալայան մահացել է Սենակի քաղաքի (Սամեգրելոյի շրջան) ռազմաբազայում։ Մահվան պատճառը դեռ պարզված չէ, երիտասարդը վիրավորվել է պարանոցից։

Հարազատներն ու ընկերները բացառում են ինքնասպանության վարկածը և խոսում ողբերգական պատահարի մասին։

«Նա եղել է անցակետում, կծկված: Պատահական է եղել, նա ինքնասպանություն չի գործել»,- լրագրողներին ասել է ընտանիքի մտերիմներից մեկը։

ՊՆ-ից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։