Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին
Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։