Ապրիլի 18-ին «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 18-ին «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը:

Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, ծնունդով Ախալցխացի Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտության մեջ զետեղված են նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող գրականությունը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային նյութեր, ոչ գրքային հրատարակություններ, նամակներ և այլ նյութեր։

Գրքի խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ նշեց, որ Սուրենյանցը վրձնով արարել ու ձևավորել է մեր պատմանկարչությունը: Իսկ լույս տեսած գիրքը Վարդգես Սուրենյանց մարդու, նկարչի և մտավորականի, մշակութային գործչի կյանքի և ստեղծագործության համահավաք տեղեկատվական շտեմարանն է։

Միջոցառմանը ներկա էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գոծարար, բարերար Սոս Սահակյանի գլխավորությամբ։ Պարոն Սահակյանը հիշեց Վարդգես Սուրենյանցի հայրենի Ախալցխա քաղաքում նրա հայրական տան պատին ցուցանակ փակցնելու մասին ու ներկայացրեց ՋԱՀ-ի կողմից Ախալցխայում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Գրքի շնորհանդեսին զուգահեռ Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում բացվեց գրականության և ալբոմային հրատարակությունների բացառիկ ցուցադրություն։

Այս մասին տեղեկացնում ենք ՋԱՀ-ի ֆեյսբուքյան էջից