Սիրելի հայրենակիցներ, ապրիլ 23-ին երեկոյան ժամը 19:30-ին (7:30) Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը։ Հաջորդ օրը` ապրիլի 24-ին Պատարագից հետո (12:30-1:00 սահմաններում) տեղի կունենա բողոքի երթը դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող։
