Կրթական կենտրոն Դիլիսկա գյուղում

Այսօր՝ ապրիլի 30֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում բացվեց նոր ուսումնական կենտրոն, որն հիմնադիրներն անվանել են Դիլիսկայի կրթության կենտրոն։

Այստեղ գյուղի փոքրիկները եւ պատանիները սովորելու են ծրագրավորում, անգլերեն եւ վրացերեն լեզուներ։  Նորաբաց կենտրոնն արդեն 60 գրանցված սան ունի։

Կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Գուրգեն Եզոյանը մեզ հետ զրույցում նշում է.

«Սա իրավաբանական մարմին է, գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, մեզ աջակցում են ռուսաստանաբնակ Դիլիսկեցիները։ Կենտրոնը հիմնվել է իրենց նախաձեռնությամբ։ Մեր նպատակն է բարձրացնել գյուղի երիտասարդների կրթական մակարդակը եւ  հաղթահարելի դարձնել պետական լեզվի չիմացության բարիերը»։

Դիլիսկայի  կրթական կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Դիլիսկայի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, պաշտոնատար այլ անձինք, կրթական կենտրոնների ներկայացուցչներ եւ այլ հյուրեր։