Euphoria. Ռոզա Լինը և Մալենան կատարել են երգի քավր տարբերակը

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը կատարել են շվեդ երգչուհի Լորինի Euphoria երգի քավըր տարբերակը:

Կատարումը հրապարակվել է Armenia In Eurovision-ի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Ռոզա Լինը Snap երգով: Մրցույթը տեղի կունենա Թուրինում։

Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: