Ջավախքում ձմեռն է վերադարձել

Այսօր՝ մայիսի 5֊ին ձյուն է տեղացել Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ բարձրալեռնային այլ շրջաններում։

 

Ջավախքցիները կատակում են, ձմռան  6֊րդ ամսին են հասել. ձյուն ու ծաղիկ իրար են խառնվել։

Օդերեւութաբանները կանխատեսում են՝ մինչև մայիսի 9֊ը Վրաստանում կշարունակվի նվազել օդի ջերմաստիճանը եւ գրեթե ողջ ամիս տեղումնառատ եղանակ է սպասվում։