Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տանելը դրական քայլ կլինի

ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասում է, որ Միխայիլ Սահակաշվիլիին մասնավոր կլինիկա տանելը դրական քայլ կլինի: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 11-ին։

«Այստեղ հիմնական խնդիրը մարդու առողջությունն է եւ կարեւոր է, որ նա ստանա իրեն անհրաժեշտ բուժումը։ Նրան մասնավոր կլինիկա տանելը դրական քայլ կլինի, որին կհաջորդի անաչառ գնահատականը, ինչին բոլորը կվստահեն: Այս գնահատումից հետո պետք է նախանշվեն հետագա քայլերը:

«Երբ խոսքը վերաբերում է մարդու առողջությանը, լինի դա Սահակաշվիլին, թե ոչ, դա ամենամեծ խնդիրն է», — ասել է Քելի Դեգնանը:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երեկ՝ մայիսի 10-ին, ասել էր, որ հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել «Վիվամեդի» կլինիկա, որտեղ նա կհետազոտվի և անհրաժեշտության դեպքում կշարունակի բուժվել։