Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է մունիցիպալիտետի կրթօջախներով, մինչ այս թատրոնը ներկայացումներով հանդես է եկել մանկապարտեզներում, իսկ այժմ ունենալով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության համապատասխան թույլտվությունը այցելում են նաև դպրոցներ։
«Մեր առաքելությունն է մշակույթը եւ արվեստը հնարավորինս մոտ պահել մեր մանուկներին։ Նախատեսում ենք այցելել մունիցիպալիտետի բոլոր դպրոցներ, անկախ նրանից մեծ թե փոքր, բոլորն էլ պետք է շփվեն արվեստի հետ»,֊ նշում է թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Սամվել Խոդիկյանը։
Երեխաները հաճույքով դիտեցին ներկայացումը, հավանեցին հեքիաթի տարբեր հերոսներին։
Թատրոնի ելույթը կրթօջախներում մշակույթի տարածման ինքնատիպ միջոց է, այսպես է կարծում Սամվել Խոդիկյանը, մանավանդ հեքիաթները որոնք ներկայացնում են ուսուցողական եւ ճանաչողական բնույթի են։ Դպրոցներում ներկայացնում են ինչպես հայկական այնպես էլ վրացական եւ այլ ազգերի հեքիաթներ։