Ախալցխայի քաղաքապետարանը վերականգնում է Ծուղրութը և Ծիրա գյուղերը կապող ճանապարհը

Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում են Ծուղրութի և Ծիրա գյուղերը կապող ճանապարհի վերականգնման աշխատանքները։

Ծրագրի շրջանակներում ճանապարհի 1200 մետրանոց հատվածը ասֆալտապատվելու է։

Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվում են մարզերում իրականացվող ծրագրերի ֆոնդից և տեղական բյուջեից։